• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վալվերդե. «Ցանկանում են կատարելագործվել ու հաղթել ամեն ինչ «Ռեալի» հետ»

Հոդվածներ

Վալվերդե. «Ցանկանում են կատարելագործվել ու հաղթել ամեն ինչ «Ռեալի» հետ»
27.08.2021
1572 0

Վեդե Վալվերդեն երկարաձգեց «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը մինչ 2027 թվականը։ Ուրուգվայցին կիսվել է իր տպավորություններով։ 

«Շատ ուրախ և հպարտ եմ։  Ուրախ եմ իմ ծնողների, կնոջս և որդուս համար, քանի որ հենց նրանք են իմ կողքին և հենց նրանք են ինձ հետ հավասար պայքարում։ Սա մեծ քայլ էր ինձ և իմ ընտանիքի համար, քանի որ մենք կարող ենք շարունակել վայելել այս ամենը։  Սա կարծես թե մեծ երազանքի իրականացում էր։ 

Ինձ համար սահմանափակումներ չկան։ Միշտ ցանկանում եմ հաճույք ստանալ և ամբողջովին ինձ նվիրել ակումբին թե՛ խաղադաշտում, և թե՛ դրա սահմաններից դուրս։ Ես ցանկանում եմ օրինակ դառնալ շատ մարդականց ու երեխաների համար, որպեսզի երբեք չդադարեն աշխատել ու կատարելագործվել։ Ես նույնպես ցանկանում եմ կատարելագործվել ու հաղթել ամեն ինչ այս ակումբի հետ։ Ամեն ինչ կանեմ «Ռեալին» օգնելու և նոր տիտղոսներ նվաճելու համար». ասել է Վալվերդեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված