Հոդվածներ

«Ռեալը» կարող է ձեռքից բաց թողնել Կամավինգային
21.08.2021
2048 0

Le Parisien-ի փոխանցմամբ, Էդուրադո Կամավինգան, ում ծառայություններով երկար ժամանակ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», բանակցություններ է սկսել «ՊՍԺ»-ի հետ։ 

Աղբյուրի փոխանցմամբ, 18-ամյա ֆուտբոլիստը երազում է հանդես գալ «ՊՍԺ»-ի կազմում, չնայած «Ռեալի» անվան հետ կապված շշուկներին։ 

«ՊՍԺ»-ն կարող է այս ամսվա ընթացքում 30 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել Կամավինգային, քանի որ հաջորդ ամռանը ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարվում է։ Այնուամենայնիվ «ՊՍԺ»-ն և «Ռենը» դեռևս համաձայնության չեն հասել։ 

Ավելիղ վաղ մի շարք աղբյուրներ նշում էին, որ Կամավինգային հետաքրքրում է հաջորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով «Արքայական» ակումբ տեղափոխությունը։  «Ռեալի» համար բարդ է լինելու այս տրանսֆերային պատուհանի ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարելը, քանի որ Պերեսի գլխավոր տրանսֆերային նպատակը շարունակում է մնալ Մբապեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված