• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է դարձել, թե ինչ պայմանների դեպքում Էդեգորը կմնա «Ռեալում»

Հոդվածներ

Հայտնի է դարձել, թե ինչ պայմանների դեպքում Էդեգորը կմնա «Ռեալում»
08.08.2021
2476 0

MadridistaReal-ի փոխանցմամբ, Մարտին Էդեգորը շարունակում է տարակուսել Մադրիդի «Ռեալում» իր ապագայի վերաբերյալ։ 

Նշվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է պարբերաբար խաղաժամանակ ստանալ և կարևոր դեր ունենալ թիմում։ 

Եթե «Սերուցքայինները» չկարողանան դա ապահովել, ապա նորվեգացին պատրաստ է կարիերան շարունակելու այլ ճանապարհներ փնտրել։ 

Բացի այդ, «Արսենալը» ուշադրությամբ հետևում է Էդեգորի շուրջ ծավալված իրավիճակին։ Եթե ֆուտբոլիստը որոշի հեռանալ «Ռեալից», ապա «Զինագործները» առաջիններից մեկը կլինեն, որ Էդեգորի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու առաջարկով հանդես կգան։ 

Թոնի Կրոսի ծանր վնասվածքի պայմաններում Էդեգորը կարող է պայքարել հիմնական կազմում տեղի համար, սակայն նա ստիպված է լինելու այդ տեղի համար պայքարել Իսկոյի և Վալվերդեի հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված