Հոդվածներ

Հոլանդը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
20.03.2021
3063 0

ABC-ի փոխանցմամբ, Էրլինգ Հոլանդը ցանկանում է ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ 

Նշվում է, որ նորվեգացի ֆուտբոլիստը ցանկանում է դառնալ «Ռեալի» նոր սուպերաստղը։ 

«Ռեալի» համար այդ տրանսֆերը կարող է արժենալ մոտ 150 մլն եվրո։ Այդ գումարի 120 մլն եվրոն կփոխանցվի «Բորուսիա Դորտմունդին», 20-ը՝ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլային և 10-ը՝ Հոլանդի հորը։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 31 գոլի հեղինակ։ 

ՉԼ-ում անցկացրած 6 խաղերում Հոլանդը դարձել է 10 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված