• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» ծագող աստղի ծառայություններով

Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» ծագող աստղի ծառայություններով
31.03.2021
1910 0

«Արքայական» ակումբը մտադիր է ամռանը ձեռք բերել Էրլին Հոլադին, ով բավական մեծ վարկանիշ ունի Եվրոպայում, սակայն ակնհայտ է, որ այդ գործարքը իրականացնելը հեշտ չի լինելու «Ռեալի» համար։

Կան նաև այլ ակումբներ, որոնք պատրաստ են գրավիչ առաջարկ կատարել նորվեգացուն։ Այդ ակումբներից մեկը «Մանչեսթեր Սիթին» է, որի կազմում ժամանակին հանդես է եկել Հոլանդի հայրը։ Ուստի «Ռեալը» պետք է շահավետ առաջարկ կատարի Հոլանդին, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ այդ դեպքում ֆուտբոլիստը կհամաձայնի տեղափոխվել Մադրիդ։ 

Անգլիական Daily Star-ի փոխանցմամբ, «Ռեալը» արդեն այլընտրանք է փնտրում և հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» ծագող աստղ Լիամ Դելապի ծառայություններով։  Լիամը լեգենդար ֆուտբոլիստ Ռորի Դելաբի որդին է։ Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում Լիամը անցկացրած 15 խաղերում դարձել է 20 գոլի հեղինակ։

Նա արդեն հասցրել է նաև նշել իր նորամուտը հիմնական թիմի կազմում։ Գվարիդիոլան նրան երեք անգամ խաղալու հնարավորություն է տվել, իսկ «Բորնմութի» դեմ խաղում Լիամը դարձել է նաև գոլի հեղինակ։ 

Լրատվամիջոցների փոխանցմամբ, «Սերուցքայինները» արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Արձագանքները բավական դրական են եղել, և «Ռեալը» ցանկանում է առավելություն ստանալ այդ հարցում։ Բայց այդ գործարքը ևս հեշտ չի լինելու իրականցնել։ 

Գվարդիոլան հույսեր է կապում Դելապի հետ և բաց կթողնի նրան միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստը անձամբ ցանկանա հեռանալ, իսկ «Ռեալը» կլորիկ գումար վճարի։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված