Հոդվածներ

«Ռեալի» պատմության այս օրը. նոյեմբերի 21
21.11.2022
1409 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել նոյեմբերի 21-ին:

• 1954

68 տարի առաջ «Ռեալը» «Չամարտինում» հաղթեց «Բարսելոնային» 3-0 հաշվով: Աչքի ընկան Դի Ստեֆանոն, Ռիալան ու Խոսեիտոն:

• 2012

10 տարի առաջ «Ռեալը» 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղում: Մադրիդյան ակումբի կազմում աչքի ընկավ Կարիմ Բենզեման:

• 2015

7 տարի առաջ «Ռեալը» տանը պարտվեց «Բարսելոնային»՝ 0-4:

• 2017

5 տարի առաջ «Ռեալը» արտագնա խաղում հաղթեց ԱՊՕԷԼ-ին՝ 6-0: «Սերուցքայինների» կազմում աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն (2), Կարիմ Բենզեման (2), Նաչոն ու Լուկա Մոդրիչը:


Ամենակարդացված