Հոդվածներ

«Օսասունայի» դեմ խաղում Զիդանը ռոտացիա կկիրառի
29.04.2021
2816 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ իր սաներից շատերը գտնվում են իրենց ֆիզիկական հնարավորությունների սպառման շեմին։ Դա է պատճառը, որ «Օսասունայի» դեմ խաղում ֆրանսիացի մասնագետը պետք է մտածի՝ ինչ կազմ դուրս բերել սպասվող խաղին։

Չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայի առաջնությունում իրերը «Ռեալի» օգտին չեն ընթանում, ակումբում մտադիր չեն պատրաստվում հօգուտ Չեմպիոնների լիգայի հրաժարվել Լա լիգայում պայքարելուց ու շարունակում են չեմպիոնական տիտղոսի համար պայքարը։ Մադրիդցիները կարծում են, որ Պրիմերան մրցաշար է, որը կարող է ցույց տալ՝ ինչերի է ընդունակ «Ռեալը»։

Զիդանը «Օսասունայի» դեմ խաղից առաջ մտադիր է հանգստյան հնարավորություն տալ իր առաջատար ֆուտբոլիստներին։ Առաջնահերթ դա Մոդրիչի մասին է, որը մեջքի ցավեր ունի ու Կրոսին, որը մինչև վերջ չի վերականգնվել վնասվածքից։ Բենզեման ևս կարող է հանգստանալու հնարավորություն ստանալ, քանի որ նա «Չելսիի» դեմ դիմայակությունում առանցքային ֆուտբոլիստն էր։

Մեծ հարցականի տակ է նաև Մենդիի մասնակցությունը խաղին, որը վերջացնում է իր վերականգնողական գործընթացը, իսկ վերադարձը արդեն անգլիական թիմի դեմ խաղում է ծրագրված։

«Օսասունայի» դեմ խաղում Զիդանը հազիվ թե կարողանա հույսեր կապել Վալվերդեի հետ, որը սպասում է կորոնավիրուսի թեստի պատասխանին։ Կա հավանականություն, որ «Կաստիլյայից» շանս կստանա Գուտյերեսը, Բլանկոն ու Արիբասը։


Ամենակարդացված