Հոդվածներ

Marca. «Ռեալը» պաշտոնական առաջարկ է արել Ալաբային
02.01.2021
2859 0

«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալում»:

Ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն, այն ֆուտբոլիստն, ում պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, արդեն հունվարին կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ:

Marca-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» պաշտոնական առաջարկ են արել ավստրիացուն. 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:

Նշվում է, որ հնարավոր տրանսֆերին հավանություն է տվել նաև Զինեդին Զիդանը: Ֆրանսիացի մասնագետին դուր է գալիս Ալաբայի ունիվերսալությունը, ինչը թույլ կտա ավելի ճկուն խաղային սխեմաներ ընտրել:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված