Հոդվածներ

Անորոշ իրավիճակ Մարկո Ասենսիոյի համար
23.07.2021
2222 0

Ծանր վնասվածքից շուրջ երկու տարի անց Մարկո Ասենսիոն այդպես էլ չարողացավ վերգտնել իր լավագույն մարզավիճակը, և նրա խաղը շարունակում է հարցեր առաջացնել։ 

2019-ի հուլիսի 24-ին «Արսենալի» դեմ կայացած ընկերական խաղում Ասենսիոն ծանր վնասվածք ստացավ ու ստիպված եղավ բաց թողնել մոտ մեկ տարի, ինչը ազդեց նրա կարիերայի ընթացքի վրա։ Ֆուտբոլիստը կարողացավ այդ մրցաշրջանի վերջնամասում խաղադաշտ վերադառնալ, սակայն դա եղավ միայն համաճարագի շնորհիվ, որի պատճառով խաղերը հետաձգվել էին։ 

Շուրջ երկու տարի է անցել այդ ամենից, սակայն Ասենսիոն շարունակում է մնալ անորոշ իրավիճակում։ Նա կորցրեց իր տեղը Լուիս Էնրիկեի հավաքականում և բաց թողեց ԵՎՐՈ 2020-ը, իսկ այժմ անհաջող է մեկնարկել Օլիմպիական խաղերում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված