Հոդվածներ

Բենզեման խոսել է իր և Մոուրինիոյի կոնֆլիկտի մասին
26.08.2022
3320 0

Ժոզե Մոուրինիոն 2010-13 թվականների ընթացքում մարզել է «Արքայական ակումբը» և այդ ընթացքում հասցրել կորցնել հարգանքը Բենզեմայի մոտ՚ 

Ամեն բան սկսվեց նրանից, որ մասնագետը հրապարակայնորեն քննադատեց Կարիմին քիչ գոլեր խփելու համար։ 

«Եթե ես չեմ կարող որսալ շանը, ապա կորսամ կատվին». ասել էր Մոուրինիոն։ 

Canal Plus-ի հետ զրույցի ընթացքում Կարիմ Բենզեման վերհիշել է այդ ամենը։

«Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, բայց այդ հայտարարությունը ամեն բան փոխեց։  Ինձ մոտ տպավորություն էր, որ նա դրանից հաճույք էր ստանում։ Եթե ես նույնիսկ հարգում էի նրան, ապա դա քիչ-քիչ վերանում էր։ Ես նրան ասացի այն, ինչ պետք է ասեի, և դա տևեց մոտ մեկ ժամ։ 

Ես ֆուտբոլիստ եմ, իսկ դու իմ մարզիչը։ Ես հարգում եմ քեզ, ու դու նույնպես պետք է հարգես ինձ։  Այդ ամենից հետո երբեք չեղան շներ, կատուներ և նմանատիպ այլ արտահայտություններ։ Ես համեստ եմ, բայց երբ ծիծաղում են ինձ վրա, ես ամեն բան պարզ ասում եմ։  Միշտ ավելի լավ է արտահայտել քո կարծիքը։». նշել է Բենզեման։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված