• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դանի Սեբալյոսը ծանր վնասվածք է ստացել Եգիպտոսի ընտրանու դեմ խաղում

Հոդվածներ

Դանի Սեբալյոսը ծանր վնասվածք է ստացել Եգիպտոսի ընտրանու դեմ խաղում
23.07.2021
2038 0

Տոկիո 2020-ի շրջանակներում կայացած Իսպանիա-Եգիպտոս խաղի առաջին կեսում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ծանր վնասվածք է ստացել։ 

24-ամյա ֆուտբոլիստը բախվել է Տախեր Մոհամեդի հետ։ Իսպանացին ստացել է գնդակը և ցանկացել առաջ շարժվել, սակայն հարված է ստացել կոճին, որից հետո չի կարողացել շարունակել հանդիպումը։

Խաղի գլխավոր մրցավարը մի քանի րոպե VAR համակարգի միջոցով ուսումնասիրել է դրվագը, բայց որոշել է եգիպտացուն պատժել միայն դեղին քարտով։

Սա ծանր կորուստ էր Իսպանիայի ընտրանու համար, որը նոր էր սկսել իր՝  Տոկիո 2020-ի ոսկե մեդալը տանող ճանապարհը։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված