• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» երկրորդ հանդիպումն է անցկացրել միջմրցաշրջանային պատրաստության շրջանակում

Հոդվածներ

«Ռեալը» երկրորդ հանդիպումն է անցկացրել միջմրցաշրջանային պատրաստության շրջանակում
20.07.2021
3621 0

«Ֆուենլաբրադային» 3:1 հաշվով հաղթելուց հետո «Ռեալը» երկրորդ հանդիպումն է անցկացրել միջմրցաշրջանային պատրաստության շրջանակում:

Անչելոտիի սաները մրցել են վերջերս Պրիմերայի ուղեգիր նվաճած «Ռայո Վալեկանոյի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը:

«Սերուցքքայինների» կազմում 11-մետրանոց հարվածը հաջող է իրացրել Իսկոն, իսկ Վիկտոր Չուստը դարձել է ինքնագոլի հեղինակ:

Խաղին մասնակցել են ոչ բոլոր մադրիդիստները. իտալացի մասնագետի տրամադրության տակ են եղել Լունինը, Նաչոն, Օդրիոսոլան, Մարսելոն, Էդեգորը, Իսկոն ու Լուկաս Վասկեսը: Մյուս ֆուտբոբլիստների բացը լրացվել է «Կաստիլյայից»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված