Հոդվածներ

Չուամենի․ «Ամենակարևորն ամբողջ թիմի նվիրվածությունն է»
27.06.2025
218 0

Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3։0 հաշվով հաղթեց «Զալցբուրգին» և 1/8 եզրափակիչում կմրցի «Յուվենտուսի» հետ։

Հանդիպումից հետո ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին կիսվել է իր տպավորություններով․ «Ուրախ ենք, որովհետև լավ խաղ անցկացրինք։ Ամեն մարզման և խաղի հետ ավելի ու ավելի ենք բարելավվում։ Պետք է այսպես շարունակենք, քանի որ ցանկանում ենք հաղթել այս մրցաշարում»։

«Այս ակումբում ամենակարևորը թիմի ամբողջական նվիրումն է և յուրաքանչյուր խաղում հաղթելը։ Մարզիչն ունի խաղի հստակ պլան, և մենք կարող ենք շատ բաներ փոխել։ Այսօր նա ինձ ավելի շատ պաշտպանական հանձնարարություններ էր տվել, բայց դա կախված է հակառակորդից։ Ուրախ եմ հաղթանակի համար, առավել ևս այն խաղաոճի, որով հաղթեցինք։ Վստահ եմ՝ ավելի լավ ենք խաղալու»։

Վինի Ժունիորի գոլային փոխանցումը

«Անհավատալի էր։ Գիտենք, որ մեր թիմում հիանալի ֆուտբոլիստներ կան։ Բոլորը ավանդ ունեն՝ թե մեկնարկային կազմից, թե պահեստային նստարանից դուրս եկողները։ Այսօր էլ դա կրկին տեսանք։ Պետք է այս նույն վերաբերմունքով ու նվիրվածությամբ շարունակենք։ Ամեն ինչ պետք է տալ, որովհետև ուզում ենք այս տիտղոսը նվաճել»։

«Յուվենտուսի» դեմ հանդիպումը

«Մենք պատրաստվելու ենք ամենալավ ձևով՝ հաղթանակի հասնելու համար։ «Յուվենտուսը» հիանալի թիմ է, և մինչև եզրափակիչ հասնելը մեզ շատ եզրափակիչներ են սպասում։ Հանգիստ ենք, կպատրաստվենք այդ խաղին»։


Ամենակարդացված