Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն նվազագույնը 4 կիլոգրամով նիհարել է հիվանդության պատճառով։
Հունիսի 19-ին «Արքայական ակումբի» հարձակվողին հոսպիտալացրել էին սուր գաստրոէնտերիտի պատճառով։ Նույն օրը նա դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն շարունակում է բուժումը։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ հղում կատարելով Marca-ին, հիվանդության պատճառով ֆրանսիացի ֆուտբոլիստը կորցրել է 4-5 կիլոգրամ։ Սովորաբար Մբապեի քաշը կազմում է մոտ 75 կիլոգրամ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը դեռ չի վերադարձել «Ռեալի» ընդհանուր մարզումներին, սակայն նա աշխատում է մարզասրահում։
Fanat, Realmadrid.am