Հոդվածներ

Մարվին Պարկի ծրագիրը
12.07.2021
2205 0

2020/21 մրցաշրջանում «Ռեալի» կազմում իրեն ճանաչել տվեց Մարվին Պարկը։ Երիտասարդ ֆուտբոլիստը հիմնական թիմում իր նորամուտը նշեց «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, իսկ մրցաշրջանի վերջնամասում Զիդանը նրան ևս մի քանի հնարավորություն տվեց։ 

Երբ «Ռեալում» բավական շատ էին վնասվածքները, Զիդանը դիմեց հենց Մարվինի օգնությանը, և երիտասարդ ֆուտբոլիստը այնպիսի բնավորություն ցույց տվեց, որով ապացուցեց, որ կարող է դառնալ հիմնական թիմի խաղացող։ 

Հիմա 21-ամյա ֆուտբոլիստը աշխատում է Կարլո Անչելոտիի գլխավորությամբ։ 

«Ռեալի» ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է թիմի հիմքը դնել սեփական ակադեմիայի սաների վրա, և Մարվինը այն սակավաթիվ ֆուտբոլիստներից է, ով վաստակել է հիմնական թիմում իր տեղը։

Հանդես գալով վինգերի դիրքում, Մարվինը բավական մեծ օգուտ է տվել «Կաստիլիային», իսկ հիմնական թիմում Անչելոտին կարող է օգտագործել նրա արագությունը, լավ տեխնիկան և պաշտպանվելու ունակությունը։ 

Նախորդ մրցաշրջանում Մարվինը 4 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում, և այդ խաղերում նա իրեն բավական լավ է դրսևորել։ Հաշվի առնելով այն, որ «Կաստիլիայի» կազմում նա նույնպես շատ լավ մրցաշրջան է անցկացրել, կարելի է հուսալ, որ Մարվինը գալիք մրցաշրջանում կլինի «Ռեալի» հիմնական թիմի ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված