Հոդվածներ

«Ռեալը» առաջարկ չի կատարի Գնաբրիին
06.06.2022
2729 0

Marca-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» առաջարկ չի կատարի Սերժ Գնաբրիին։ 

Ակումբը այդ դիրքում ունի Ասենսիո և Ռոդրիգո, և նրանք կարծում են, որ այդ ֆուտբոլիստները բավարար են։ 

Գնաբրիի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչ 2023 թվականը, և ֆուտբոլիստը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել։  Այս կերպ «Բավարիան» կփորձի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։  Նշվում է, որ գերմանական ակումբը մոտ 40 մլն եվրո է ցանկանում ստանալ այդ գործարքի արդյունքում։ 

2021/22 մրցաշրջանում Գնաբին «Բավարիայի» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված