Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով
12.07.2021
2254 0

Դանիայի հավաքականի ու «Սամպդորիայի» ֆուտբոլիստ Միկել Դամսգորդը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:

Ինչպես հաղորդում է Goal-ը, դանիացու՝ Եվրո-2020-ում ցուցադրած խաղը տպավորել է «սերուցքայինների» սելեկցիոներներին: Նշվում է, որ եթե պաշտոնական առաջարկ լինի, իտալական թիմը կպահանջի 40 մլն եվրո:

Եվրո-2020-ում Դամսգորդը 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված