Խաբի Ալոնսոն շուտով կդառնա Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իսպանացի մասնագետի հետ կկնքվի մինչև 2028 թվականը ժամկետով պայմանագիր:
Ակումբում վստահ են, որ Ալոնսոն կմիանա թիմին և կձևավորի մարզչական շտաբը մինչև ակումբային աշխարհի առաջնությունը։
Ակնկալվում է, որ մադրիդյան գրանդը «Բայերին» կվճարի խորհրդանշական փոխհատուցում՝ Ալոնսոյին պայմանագրով ժամանակից շուտ ազատելու համար։
Fanat, Realmadrid.am