• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նաչո. «Ռեալը» իմ տունն է, և ես հպարտ եմ, որ դեռ մի քանի տարի խաղալու եմ այստեղ»

Հոդվածներ

Նաչո. «Ռեալը» իմ տունն է, և ես հպարտ եմ, որ դեռ մի քանի տարի խաղալու եմ այստեղ»
10.07.2021
1763 0

Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո Նաչո Ֆերնանդեսը կիսվել է իր տպավորություններով և նշել, թե ինչ նշանակություն ունի «Ռեալը» իր կյանքում։ 

«Ռեալը» իմ տունն է։  Այստեղ ես անց եմ կացրել իմ կյանքի մեծ մասը։ «Ռեալում» ինձ սովորեցրել են այնպիսի արժեքներ, որոնք անհրաժեշտ են ողջ կյանքիս ընթացքում։ Չեմ պատկերացնում ինձ առանց այս ակումբի։ 

«Ռեալում» անցկացրած յուրաքանչյուր տարին ինձ համար մեշ նշանակություն ունի։ Այն ինձ ավելի երջանիկ է դարձնում, և ես հպարտ եմ, որ դեռ մի քանի տարի խաղալում եմ այստեղ». նշել է Նաչո Ֆերնանդեսը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված