Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Ալկոյանոյի» հետ հանդիպումը
06.01.2022
1920 0

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալը» 3:1 հաշվով առավելության հասավ «Ալկոյանոյի» նկատմամբ:

Հանդիպումից հետո «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է տպավորություններով:

«Արեցինք այն, ինչ պիտի անեինք: Այսօր խաղացինք այլ մարտավարությամբ՝ հաշվի առնելով մի շարք պատճառներ: Կարող եմ ասել՝ մեզ չկորցրինք մրցակցի գոլից հետո: 

«Ռեալի» արձակուրդն ավարտվեց «Խետաֆեի» դեմ խաղից հետո: Հիմա պետք է պատրատսվել առաջիկա խաղին»:

Հիշեցնենք, որ Լա լիգայի 20-րդ տուրում «արքայական» թիմը ընդունելու է «Վալենսիային»: Խաղը մեկնարկելու է հունվարի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված