• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բրազիլիայի հավաքականի փայլուն վիճակագրությունը, երբ մեկնարկային կազմում է Կազեմիրոն

Հոդվածներ

Բրազիլիայի հավաքականի փայլուն վիճակագրությունը, երբ մեկնարկային կազմում է Կազեմիրոն
09.07.2021
2194 0

Բրազիլիայի հավաքականը դուրս է եկել Ամերիկայի գավաթի եզրափակիչ, որտեղ մրցելու է Արգենտինայի հետ:

«Պենտակամպիոների» կազմում փայլուն խաղ է ցուցադրում «Ռեալի» հետանակետային Կազեմիրոն: 

Հատկանշական է, որ աշխահի 5-ակի չեմպիոնները 27 խաղ անընդմեջ չեն պարտվել, երբ մեկնարկային կազմում եղել է Կազեմիրոն (22 հաղթանակ և 5 ոչ-ոքի):

Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 4:00-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված