Հոդվածներ

Cadena SER. «Ռեալը» Մոդրիչին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում
22.05.2025
292 0

«Ռեալը» փնտրում է Լուկա Մոդրիչին փոխարինող։

Երեկ հայտնի դարձավ, որ խորվաթ ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Արքայական» ակումբից։

Cadena SER-ի տեղեկություններով, «Սերուցքայինները» ցանկանում են փակել այդ դիրքն ու դիտարկում են երկու տարբերակ։ Թիմին հետաքրքրում են Էնցո Ֆերնանդեսն («Չելսի») ու էզեկիել Պալասիոսը («Բայեր»)։ Վերջինս լևերկուզենյան ակումբում աշխատել է թիմի նոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ։ 

ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Էնցոն մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Պալասիոսը Բունդեսլիգայում մասնակցել է 24 հանդիպման և աչքի ընկել խփած 1 գոլով և 6 գոլային փոխանցումներով։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված