• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Վեստ Հեմը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները

Հոդվածներ

«Վեստ Հեմը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները
07.07.2021
2080 0

Daily Star-ի փոխանցմամբ, «Վեստ Հեմը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» 19-ամյա պաշտպան Միգել Գուտիերեսի տրանսֆերային իրավունքները։ 

Դևիդ Մոյեսը կենտրոնացած է երիտասարդ ֆուտբոլիստներով մարտունակ թիմ ձևավորելու վրա։  Գուտիերեսի ելույթները տպավորել են մասնագետին, և նա ցանկանում է վարձակալության հիմունքներով իր թիմում տեսնել նրան։ 

«Ռեալի» հիմնական թիմում Գուտիերեսը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 6 անգամ, և այդ ընթացքում դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։  Մոյեսին առաջին հերթին գրավել է Գուտիերեսի լավ ֆիզիկական պատրաստվածությունն ու տեխնիկան։ Անգլիական ակումբը չի ցանկանում ձեռք բերել ամբողջական տրանսֆերային իրավունքները, քանի որ հստակ չէ, որ ֆուտբոլիստը կկարողանա ադապտացվել Պրեմիեր Լիգային։ Հենց այդ պատճառով էլ «Վեստ Հեմը» կենտրոնացած է վարձակալության տարբերակի վրա։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված