• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Յեն Մաքգարի. «Որքանով ինձ է հայտնի, «ՄՅՈՒ»-ն 50 մլն եվրո է առաջարկել Վարանի համար»

Հոդվածներ

Յեն Մաքգարի. «Որքանով ինձ է հայտնի, «ՄՅՈՒ»-ն 50 մլն եվրո է առաջարկել Վարանի համար»
07.07.2021
1996 0

«Մանչեսթեր Յունայթեդի» ինսայդեր Յեն Մաքգարին խոսել է Ռաֆայել Վարանի հնարավոր տրանսֆերի մասին։ 

«Ռաֆայել Վարանը այն ֆուտբոլիստներից է, ով հաղթել է կարելի է ասել ամեն ինչ։ Ներկայիս տրանսֆերային շուկայում բարձրակարգ պաշտպանների պահանջարկը բավական մեծ է, սակայն եթե հաշվի ենք առնում այն, որ նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ տարի, ապա 50 մլն եվրոն բավական լրջամիտ գումար է։ 

Որքանով, որ ինձ է հայտնի, «Յունայթեդը» պատրաստ է 50 մլն եվրո առաջարկել Վարանի համար, իսկ «Ռեալում» չեն ցանկանում, որ  հաջորդ տարի նա հեռանա ազատ գործակալի կարգավիճակով». նշել է Մաքգարին։

Հիշեցնենք, որ Վարանը արդեն մերժել է «Ռեալի»՝ նոր պայմանագրի հարցում կատարած երկու առաջարկները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված