Հոդվածներ

Մրցաշրջանի վճռորոշ հատված՝ Ռոդրիգոյի համար
12.03.2024
1536 0

Ընթացիկ մրցաշրջանը Ռոդրիգոյի համար լի է վերելքներով (նոյեմբերին 5 խաղում 6 գոլ) և վայրէջքներով (2024–ին 16 խաղում ընդամենը 3 գոլ)։

Կայունության բացակայությունը հանգեցրեց «Լայպցիգի» դեմ պատասխան խաղում պահեստայինների նստարանին հայտնվելուն, որտեղ Անչելոտին որոշեց խաղադաշտ մտցնել 5 կիսապաշտպանի։

Ռոդրիգոյի վիճակագրությունն այս պահին լավ է՝ 13 գոլ և 8 ասիստ, բոլորը նրանից կայունություն են սպասում։ 

Մբապեի հավանական տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ» կարող է վտանգներ ստեղծել Ռոդրիգոյի համար՝ մեկնարկային կազմում։ Ակնհայտ է, որ ֆրանսիացին ցանկանում է խաղալ հարձակման աջ եզրում և այդ դեպքում մնում է միայն երկու տարբերակ՝ 4–3–3, որտեղ Մբապեն ու Ռոդրիգոն համատեղելի են, և 4–4–2՝ Վինիսիուսն ու Մբապեն առջևում։

Այսպես թե այնպես, «Ռեալի» մրցաշրջանը երկար է և յուրաքանչյուրի համար խաղաժամանակ կգտնվի, սակայն բրազիլացին երեք ամիս ունի՝ ցույց տալու իր արժեքը և ապացուցի, որ արժանի է 2024/25 մրցաշրջանում մեկնարկային կազմում հանդես գալուն։

The Athletic. Ռոդրիգոյի շրջապատը պնդում է, որ նա խաղում է անհարմար դիրքում, ինչը ազդում է նրա արդյունավետության վրա։

«Սերուցքայինների» ղեկավարությունը և մարզչական շտաբը բարձր է գնահատում Ռոդրիգոյի վաստակը՝ նրան համարելով նոր սերնդի մեծագույն տաղանդներից մեկը ու չի դիտարկում հարձակվողներից որևէ մեկին վաճառելու տարբերակ։


Ամենակարդացված