Հոդվածներ

Դավիդ Ալաբան 29 տարեկան է
24.06.2021
1382 0

Դավիդ Ալաբան իր առաջին տարեդարձն է նշում որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։  Ավստրիացին, ով ծնվել է 1992 թվականի հունիսի 24-ին, իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Հավաքականում իր նորամուտը Ալաբան նշել է 17 տարեկան հասակում, իսկ այժմ հանդիսանալով Ավստրիայի հավաքականի ավագը, նա մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, որտեղ մինչ այս դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնել իր ընտրանուն դուրս գալ 1/8 եզրափակիչ։

«Բավարիայի» կազմում Ալաբան նվաճել է 28 տիտղոս՝ այդ թվում ՉԼ-ի և ԱԱԱ-ի 2-ական գավաթ, Եվրոպայի 2 սուպերգավաթ և 10 Բունդեսլիգայի գավաթ։ Նա 431 հանդիպում է անցկացրել Մյունխենյան ակումբի կազմում, և այդ ցուցանիշով հանդիսանում է ակումբի պատմության ամենաշատ հանդիպումների մասնակցած օտարերկրացին։ Ալաբան 3 անգամ հայտնվել է ՈՒԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում և 7 անգամ ճանաչվել իր երկրի լավագույն ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված