• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին 15 ֆուտբոլիստով կսկսի մինչմրցաշրջանային պատրաստությունը

Հոդվածներ

Անչելոտին 15 ֆուտբոլիստով կսկսի մինչմրցաշրջանային պատրաստությունը
24.06.2021
2955 0

«Սերուցքայինների» մինչմրցաշրջանային պատրաստությունը սկսում է արդեն հունիսի 5-ին։ «Ռեալի» գլխավոր մարզչի տրամադրության տակ ընդամենը 15 ֆուտբոլիստ է լինելու. Լունինը, Ալտուբեն, Կարվախալը, Օդրիոսոլան, Նաչոն, Մարսելոն, Մենդին, Իսկոն, Էդեգորը, Լուկասը, Ասենսիոն, Բրահիմը, Յովիչը, Մարիանոն ու Ռոդրիգոն։ Եվրոյի ու Ամերիկայի գավաթի մասնակիցներին հավելյալ 3 շաբաթ հանգստի հնարավորություն կտրվի ու նրանք թիմին ավելի ուշ կմիանան։

Հարկ է նշել, որ իտալացի մասնագետը «Կաստիլյայից» 6 ֆուտբոլիստ է հրավիրել՝ Բլանկոյին, Գուտիերեսին, Խիլային, Չուստին, Մարվինին ու Արիբասին։

Մինչմրցաշրջանային հավաքը, ինչպես սպասվում էր, լիովին կանցնի Մադրիդում, սակայն չի բացառվում, որ մի քանի ընկերական հանդիպումներ անցկացվեց Եվրոպայում։


Ամենակարդացված