• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Չուամենի․ «Մենք մտադիր ենք շատ տիտղոսներ նվաճել այս մրցաշրջանում»

Հոդվածներ

Չուամենի․ «Մենք մտադիր ենք շատ տիտղոսներ նվաճել այս մրցաշրջանում»
25.08.2025
164 0

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով առավելության հասավ «Օվիեդոյի» նկատմամբ։

«Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի և դարպասապահ Տիբո Կուրտուայի հետխաղյա մեկնաբանությունները։

Օրելյեն Չուամենի․ «Մենք մեր առջև նպատակ ենք դրել հաղթել Լա լիգայի առաջին երեք տուրերը՝ նախքան մոտակա միջազգային դադարը։ Մենք արդեն հաղթել ենք երկու խաղում, այդ պատճառով էլ մտադիր ենք հաղթել ևս մեկ խաղում։

Մենք պետք է որքան հնարավոր է շատ ջանքեր գործադրենք՝ գնդակը մեր վերահսկողության տակ վերադարձնելու համար։ Երբ մենք արագ խլում ենք գնդակը, կարող ենք միանգամից հարձակվել։

Ցանկացած պարագայում, մենք ավելի ու ավելի լավն ենք դառնում։ Մրցաշրջանը երկար է, այդ պատճառով էլ մենք պետք է երկար ժամանակ խաղանք բարձր մակարդակով՝ հաղթելու համար։ Մենք մտադիր ենք շատ տիտղոսներ հաղթել այս մրցաշրջանում»։

Տիբո Կուրտուա․ «Ալոնսոն մեզանից պահանջում է բարձր պրեսինգ և մրցակցի հակագրոհի պարագայում ամբողջ թիմը պետք է վերադառնա պաշտպանություն։ Հենց դա մենք արեցինք այսօր և «Օսասունայի» դեմ խաղում։ Սա մի ճանապարհ է, որով պիտի առաջ ընթանանք»։


Ամենակարդացված