• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆինլանդիայի դեմ խաղում Ազարը կլինի Բելգիայի հավաքականի մեկնարկային կազմում

Հոդվածներ

Ֆինլանդիայի դեմ խաղում Ազարը կլինի Բելգիայի հավաքականի մեկնարկային կազմում
19.06.2021
1714 0

Էդեն Ազարը այս ԵՎՐՈ-ի ընթացքում մասնակցել է արդեն երկու հանդիպման։ Նա խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի և Դանիայի հավաքականների դեմ խաղերում և նույնիսկ հասցրել դառնալ գոլային փոխանցման հեղինակ։ 

Բելգիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզի խոսքերով, Ֆինլանդիայի դեմ կայանալիք խաղում Ազարը լինելու մեկնարկային կազմում և կրելու է թիմի ավագի թևկապը։ 

«Կարևոր էր, որ Վիտցելը, Ազարը և Դե Բրույնեն խաղաժամանակ ստանային։ Հիմա կարող եմ ասել, որ նրանք առաջիկա խաղում լինելու են մեկնարկային կազմում։ Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե որքան երկար և որքան որակյալ նրանք կարող են խաղալ ներկա պահին։ Սա մեզ համար հնարավորություն է բարելավել նրանց մարզավիճակը և հնարավորինս հասցնել այն լավագույն վիճակին». Դանիայի ընտրանու դեմ խաղից հետո նշել է Ռոբերտո Մարտինեզը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված