Հոդվածներ

Նաչոն և Ռյուդիգերը՝ «Լայպցիգի» դեմ խաղի մասին
07.03.2024
1404 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» ոչ–ոքի՝ 1–1 հաշվով ավարտեց հանդիպումը «Լայպցիգի» հետ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր՝ առաջին խաղում տոնած 1–0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Նաչո․ «Լայպցիգի» դեմ խաղը մեզ համար շատ լավ չստացվեց։ Ոչ առաջին կեսում, ոչ երկրորդում, ոչ գոլ խփելուց հետո մենք չկարողացանք գերիշխել խաղադաշտում։ «Լայպցիգը» մեծ պոտենցիալ ունի, նրանք շատ արագ են հակագրոհում։ Կարելի է ասել, որ մեր լավագույն օրը չէր։ Մեզ պակասում էր ինքնավստահությունն ու հանգստությունը։

Այնուամենայնիվ, գլխավոր նպատակին հասել ենք և մենք պետք է շարունակենք աշխատել, քանի որ ոչ ոք չէր ասել՝ հեշտ է լինելու։ Երբ գործերը լավ չեն, պետք է բնավորություն ցույց տալ և պայքարել։ Նման խաղերն օգնում են աճել և սովորել։ Կպատրաստվենք հաջորդ խաղին։

Մրցաշրջանը շատ երկար է, առջևում շատ խաղեր կան և թիմը երկու մրցաշարերում էլ լավ տեսք ունի։ Այսօրվա տպավորություններն այնքան էլ լավ չեն, բայց մենք պետք է բարձրացնենք մեր գլուխը և հպարտանանք, որ դուրս ենք եկել հաջորդ փուլ»։

Ռյուդիգեր․ «Մենք չենք նշում 1/4 եզրափակիչի ուղեգիր նվաճելը, քանի որ այդքան էլ լավ չխաղացինք։ Լավ է, որ հաջորդ փուլ անցանք, բայց թիմով քննարկելու շատ բան ունենք»։


Ամենակարդացված