Հոդվածներ

Խորխե Վալդանո. «Վինիսիուսն այլևս առաջվանը չէ»
23.09.2025
858 0

Խորխե Վալդանոն քննադատել է Վինիսիուսին «Էսպանյոլի» դեմ խաղում վերջինիս ցուցաբերած էմոցիաների համար։ 

Բրազիլացին նետեց շիշն ու ձեռքերի շարժումներով իր դժգոհությունն հայտնեց, երբ իմացավ փոխարինման մասին։ 

«Վինիսիուսն այլևս առաջվանը չէ, և մարզիչն էլ առաջվանը չէ։ Նա դեռ պետք է բարելավի իր խաղը, հետո համոզի մարզչին։ Նման պահվածքը ուրախալի չէ։ 

«Ռեալը» նրա կողքին է եղել այն ժամանակ, երբ նա դուրս էր եկել ողջ աշխարհի դեմ, բայց նա այժմ չի բարկանում ողջ աշխարհի վրա, այլ իր մարզչի։ Իսկ «Ռեալի» ղեկավարությունը միշտ էլ ակումբի շահերն ավելի բարձր է դասել, քան ֆուտբոլիստինը։  

Վինիսիուսը պետք է մի փոքր զգույշ լինի։ Նման պահվածքը նաև անարգանք է այն ֆուտբոլիստի նկատմամբ, ով պետք է փոխարինի նրան։ 

Կարծում եմ, որ նա լավ մարդ է և պետք է ուղղակի կենտրոնանա այն մակարդակի վրա, որով նա գրավեց 2-րդ հորիզոնականը ոսկե գնդակի խաղարկությունում». նշել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Վալդանոն Movistar-ի եթերում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված