• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆաբրիցիո Ռոմանո. «Արսենալը» հետ չի կանգնում Էդեգորին ձեռք բերելու մտքից

Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանո. «Արսենալը» հետ չի կանգնում Էդեգորին ձեռք բերելու մտքից
19.06.2021
1774 0

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Արսենալը» կվերադառնա Էդեգորի հետևից։ 

Ներկա պահին «Սերուցքայինները» մտադրված են թիմում պահել 22-ամյա նորվեգացուն, սակայն վերջնական որոշումը դեռ կայացված չէ։ 

Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Էդեգորը անցկացրեց «Արսենալի» կազմում, և այժմ նրա ապագայի հարցը մեծապես կախված է Կարլո Անչելոտիի որոշումից։ 

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին, իսկ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 մլն եվրո։ 

Լոնդոնյան ակումբը որպես Էդեգորին այլընտրանք դիտարկում է «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի տարբերակը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված