• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ նախատեսվածից շուտ կվերադառնան Մադրիդ

Հոդվածներ

«Ռեալի» երեք ֆուտբոլիստներ նախատեսվածից շուտ կվերադառնան Մադրիդ
16.11.2021
1533 0

Կազեմիրոն, Տիբո Կուրտուան և Էդեն Ազարը այսօր կվերադառնան Մադրիդ և մարզում կանցկացնեն «Ռեալի» կազմում։ Նրանք չեն մասնակցի իրենց հավաքականների՝ ԱԱ-ի որակավորման փուլի վերջին հանդիպումներին։ 

Marca-ի փոխանցմամբ, Ազարը և Կուրտուան այդ թույլատվությունը ստացել են այն բանից հետո, որ Բելգիայի ընտրանին ապահովեց իր տեղը ԱԱ 2022-ում։

Ինչ վերաբերում է Կազեմիրոյին, ապա նա Կոլումբիայի դեմ խաղում դեղին քարտ ստացավ և որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել Արգենտինայի դեմ կայանալիք խաղին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված