• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. «Վարանին մեկ քայլ է բաժանում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից»

Հոդվածներ

Marca. «Վարանին մեկ քայլ է բաժանում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից»
04.06.2021
2234 0

Ամեն բան տանում է նրան, որ Ռաֆայել Վարանը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում լքելու է Մադրիդի «Ռեալը»։ 

ВВС-sport-ի փոխանցմամբ, ֆրանսիացի պաշտպանը շատ մոտ է 70 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։  

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022 թվականի ամռանը, և «Ռեալը» արդեն նոր պայմանագրի առաջարկ է կատարել Վարանին, սակայն կարծես թե անգլիական ակումբի կատարած առաջարկը շատ ավելի շահավետ է եղել, և Վարանը մտադիր է ընդունել այն։ «Յունայթեդի» ղեկավարությունը կարծես թե իր առաջ մեծ նպատակ է դրել՝ ձեռք բերել Վարանի տրանսֆերային իրավունքները։

Մյուս կողմից «Ռեալը» մոտ է Նաչոյի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Թիմը ունի նաև նորեկ՝ Դավիդ Ալաբան, ով նույնպես կարող է խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Վարանին մեկ քայլ է բաժանում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված