• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Առանց փոփոխությունների. «Ռամոսը և «Ռեալը» դեռ համաձայնության չեն հասել»

Հոդվածներ

Առանց փոփոխությունների. «Ռամոսը և «Ռեալը» դեռ համաձայնության չեն հասել»
31.05.2021
1700 0

Սերխիո Ռամոսի գործող պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ ամիս, սակայն ֆուտբոլիստը դեռ համաձայնության չի հասել «Ռեալի» հետ նոր պայմանագրի հարցում։ 

35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել ելույթները «Արքայական» ակումբի կազմում, և նույնսիկ պատրաստ է աշխատավարձի կրճատման, սակայն ցանկանում է երկամյա պայմանագիր։ 

Միևնույն ժամանակ «Ռեալում» շարունակում են հետևել իրենց որդեգրած քաղաքականությանը և 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին միայն մեկ տարվա պայմանագիր են առաջարկում։ 

Այս շաբաթ Լուկա Մոդրիչը հենց այդպիսի պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ։ 

Եթե իրավիճակը չփոխվի, ապա հունիսի 30-ից Սերխիո Ռամոսը կունենա ազատ գործակալի կարգավիճակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված