Հոդվածներ

Ֆլորենտինո Պերեսը ներկա չի լինի «Էլ Կլասիկոյին»
19.03.2023
2788 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկա չի լինի «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղին: 

Mundo Deportivo-ի տեղեկություններով, նախագահը որոշել է չժամանել «Կամպ Նոու»: Ակումբում կարծում են, որ «Բարսելոնայի» ստադիոնում թշնամական մթնոլորտ կլինի՝ հաշվի առնելով «Ռեալի» դիրքորոշումը մրցավարական անձնակազմի նախկին նախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրերյրայի դատական գործի վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» կասկածվում է մրցավարական անձնակազմի նախկին նախագահին կաշառք տալու մեջ: «Ռեալը» հայտարարել է, որ օգնելու է արդար դատավարությանը:

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 19-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված