• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման ճանաչվել է 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ Onze Mondial-ի վարկածով

Հոդվածներ

Բենզեման ճանաչվել է 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ Onze Mondial-ի վարկածով
22.05.2021
2212 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է ավարտվող մրցաշրջանի՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ Onze Mondial ամսագրի վարկածով:

Կարիմը ստացել է քվեարկողների ձայների 47,3%-ը՝ շրջանցելով Մեսսիին (20,1%) ու Լևանդովսկիին (11,3%):

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

4. Կիլիան Մբապե (ՊՍԺ 10,3%)

5. Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», 3,5%)

6. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս», 3,2%)

7. Ջոշոա Կիմիխ («Բավարիա», 1,5%)

8. Էրլինգ Հալանդ («Բորուսիա», 1%)

9. Ռոմելու Լուկակու  («Ինտեր», 0,8%)

10. Իլկայ Գյունդողան («Ման. Սիթի», 0,7%)

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բենզեման դարձել է 29 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված