Հոդվածներ

Լոպետեգի. «Զիդանը իդեալական մարզիչ է «Ռեալի» համար»
08.05.2021
1638 0

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ գովեստի խոսքեր է հնչեցրել «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին և խոսել սպասվող դիմակայության մասին։

«Գրեթե ոչինչ չունեմ ասելու, քանի որ Զիդանի կատարած աշխատանքը արդեն իսկ խոսում է ամեն բանի մասին։ Անհնար է կասկածել նրա ունակությունների վրա։ Զիդանը իդեալական մարզիչ է «Ռեալի» համար։ 

Մենք հասել ենք այս դիրքին կատարած մեծ աշխատանքի շնորհիվ։ Մնացած բոլոր խաղերում մենք պայքարելու ենք հաղթանակի հասնելու և առաջնությունում մեր դիրքը հնարավորինս բարելավելու համար։ 

Արդեն երեք խաղ է, մենք չենք կարողանում հաղթել «Ռեալին», քանի որ նրանք բավական կարգապահ ֆուտբոլ են խաղացել մեր դեմ խաղերում։  Վաղը մեզ այլ հանդիպում է սպասվում։ Չենք պատրաստվում հետ նայել». նշել է Լոպետեգին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված