• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ ընդգրկվել են Բրազիլիայի ընդլայնված հայտացուցակում

Հոդվածներ

«Ռեալի» երեք ֆուտբոլիստներ ընդգրկվել են Բրազիլիայի ընդլայնված հայտացուցակում
15.05.2021
2209 0

Մադրիդի «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական։ Նրանք են՝ Կազեմիրոն, Միլիտաոն և Վինիսիուսը։ 

Բրազիլիայի ընտրանին Մունդիալ 2022-ի որակավորման փուլի շրջանակներում հունիսի 5-ին ուժերը կչափի Էկվադորի ընտրանու հետ, իսկ այդ խաղից 4 օր անց նրանք կմրցեն Պարագվայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ Ֆեդե Վալվերդեն էլ իր հերթին հրավեր է ստացել Ուրուգվայի հավաքականից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված