• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վարանն ու Օդրիոսոլան մեծ հավանականությամբ բաց կթողնեն «Գրանադայի» դեմ հանդիպումը

Հոդվածներ

Վարանն ու Օդրիոսոլան մեծ հավանականությամբ բաց կթողնեն «Գրանադայի» դեմ հանդիպումը
12.05.2021
1574 0

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 36-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» ուժերն է չափելու «Գրանադայի» հետ։

Զինեդին Զիդանի սաները արդեն սկսել են նախապատրաստվել այդ հանդիպմանը։ 

Մարզչական անձնակազմի համար ամենամեծ գլխացավանքը այս խաղից առաջ թիմի պաշտպանությունն է։ Հիմնական կազմի 6 պաշտպաններ չեն մարզվել թիմի հետ։ Նրանք բոլորը անհատական մարզումներ են անցկացրել։  

Ընդհանուր խումբը հիմնականում աշխատել է պրեսինգի և գնդակը վերհսկելու վրա։ 

Ռաֆայել Վարանն ու Ալվարո Օդրիոսոլան մարզվել են խոտածածկի վրա, սակայն մեծ հավանականությամբ չեն կարողանա մասնակցել առաջիկա խաղին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածք է ստացել նաև Ֆերլան Մենդին, ով ստիպված կլինի բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը։

Վնասվածքներ ունեն նաև Ռամոսը, Կարվախալը և Լուկաս Վասկեսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված