Վինիսիուս Ջունիորը կիսվել է իր էմոցիաներով աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուց հետո։
«Ռեալի» վինգերի գոլը ուղեգիր պարգևեց Բրազիլիայի ընտրանուն։
«Շատ գոհ եմ այսօրվա արդյունքից։ Կարևոր էր տանը հաղթելն ու աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը։ Դա մեր նպատակն էր, և մենք դա արեցինք։
Հիմա Անչելոտին ավելի շատ ժամանակ կունենա աշխատելու և թիմն ուժեղացնելու համար։
Սա մեր լավագույն խաղը չէր, բայց անցումային խաղերում կարևորը հաղթանակն է, իսկ հետո պետք է լավագույնս նախապատրաստվել առաջնությանը։
Ցավում եմ, որ բաց եմ թողնելու հաջորդ խաղը, բայց կանոններն այս փուլում դաժան են։ Երկու անգամ սխալվում և դեղին քարտ ես ստանում և բաց ես թողնում հաջորդ խաղը։
Հիմա եղել է ժամանակը տոնելու». նշել է Վինիսիուսը։
Los Merengues, Realmadrid.am