• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Արդյոք ակումբը լսե՞ց ինձ տրանսֆերային հարցերում. այո»

Հոդվածներ

Անչելոտի․ «Արդյոք ակումբը լսե՞ց ինձ տրանսֆերային հարցերում. այո»
17.05.2025
1158 0

Իսպանիայի առաջնության 37–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Սևիլիային» (18.05.2025, 21:00):

«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Պիսխուան» մարզադաշտում մեզ համար միշտ բարդ է խաղալը։ Բայց մեր նպատակը մրցաշրջանն արժանապատվորեն ավարտելն է։ Լավ հանդես եկանք «Մալյորկայի» դեմ, իսկ վաղը ցանկանում ենք կրկնել այդ ելույթը»։

«Իմ վերջին մրցաշրջանը ակումբում մի փոքր տարօրինա՞կ է։ Ինձ դուր է գալիս։ Իհարկե, կցանկանայի հեռանալ այլ կերպ՝ մինչև վերջ պայքարելով Լա Լիգայի համար։ Դա չստացվեց, բայց ինձ դուր է գալիս տեղի ունեցողը, և ես հաճույքով կվայելեմ իմ գտնվելը այստեղ մինչև վերջին օրը։ Դրանից հետո կսկսվի նախապատրաստությունը նոր մարտահրավերի»։

 «Դավիդեն իմ մարզչական շտաբի կարևոր մասն է, այդ թվում նաև նրա համար, որ նա իմ որդին է։ Ես շատ եմ վստահում նրան, ինչպես նաև շտաբի մյուս անդամներին։ Ճիշտ է, Դավիդեն երբեմն ասում է այն, ինչ ուրիշները չեն համարձակվում ասել (ժպտում է)։ Մեր մարզչական շտաբը շատ լավ պատրաստված է, ակումբն ունի հիանալի վերլուծական թիմ։ Մենք երկար ժամանակ է միասին ենք, բոլորս մտերմացել ենք, իսկ նման մթնոլորտում թիմն ավելի լավ է բացվում»։

«Բարսելոնան» ազնի՞վ չեմպիոն է։ Նրանք հրաշալի հանդես եկան ու արժանի են շնորհավորանքի։ Խաղում էին կայուն և շատ գեղեցիկ ֆուտբոլ էին ցուցադրում։ Նրանք արժանի էին Լա Լիգային, բայց հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ կարող է այլ կերպ ընթանալ»։

 «Հյոյսենը տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ է՝ մեծ ներուժով։ Շատ լավ տրանսֆեր է։ Ուրախ եմ բոլոր տրանսֆերների համար, որ իրականացնում է «Ռեալ Մադրիդը», որովհետև ակումբը միշտ ձգտում է ձեռք բերել լավագույններին։ Անցյալ մրցաշրջանում նման տրանսֆեր դժվար էր պատկերացնել, որովհետև ունեինք առողջ Ալաբա, Միլիտաո, Կարվախալ։ Բայց այս մրցաշրջանում վնասվածքներն մեզ լուրջ վնասեցին»։

«Ի՞նչն էր խանգարում՝ բացի վնասվածքներից։ Կարելի է վերլուծել, բայց այսօր անհնար է գնահատել Վալվերդեին, Վինիսիուսին, Ռոդրիգոյին կամ Կուրտուային։ Ես երբեք չեմ քննադատի նրանց, որովհետև տարիներ շարունակ նրանք ինձ շատ ուրախ պահեր են պարգևել»։

 «Ինձ հաճելի է այլ մարզիչների գովասանքը։ Այս տարիների ընթացքում շատ բարեմաղթանքներ եմ ստացել իմ գործընկերներից։ Հաճելի է, երբ քո աշխատանքը գնահատում են։ Եվ ես կվայելեմ իմ վերջին օրերը «Ռեալում»։

 «Արդյոք ակումբը լսե՞ց ինձ, երբ խոսքը տրանսֆերներին էր վերաբերում։ Այո։ Իմ վերադարձից հետո ակումբը ձեռք բերեց Կամավինգային, Ռյուդիգերին, Չուամենիին, Բելինգեմին, Մբապեին․․․»

«Ոսկե խաղակոշի՞կը», Մբապեն այս մրցաշրջանում ավելի քան 40 գոլ է խփելու։ Կարծում եմ՝ նրա խաղը դեռ կարող է զարգանալ, բայց իր առաջին մրցաշրջանում նա շատ լավ է հանդես գալիս։

 «Կարո՞ղ էր արդյոք ձմեռային տրանսֆերային պատուհանը շրջադարձային դառնալ մեզ համար։ Մենք քննարկել ենք բոլոր որոշումները, որ ակումբը կայացրել է։ Ավելացնելու բան չունեմ։ Նախորդ տարի նմանատիպ խնդիրներ կային, բայց կարողացանք հաղթահարել։ Այս մրցաշրջանում իրավիճակն ավելի բարդ էր»։

«Այս մրցաշրջանում մենք մեզ վրա բավականաչափ չհավատացի՞նք։ Ինչպես արդեն նշել եմ՝ գլխավոր խնդիրը պաշտպանական գծի վնասվածքներն էին։ Չափազանց շատ բացակայություններ՝ այն էլ առանցքային ֆուտբոլիստների։ Միլիտաո, Ալաբա, Ռյուդիգեր, Կարվախալ, Մենդի՝ նրանք, օրինակ, բոլորը բաց էին թողել «Բարսելոնայի» հետ վերջին հանդիպումը։ Ահա թե որտեղ էր խնդիրը»։


Ամենակարդացված