Հոդվածներ

Հայտնի են ՉԼ–ի 2025/26 մրցաշրջանի առաջին զամբյուղի մասնակիցները
26.05.2025
1065 0

ESPN-ը հայտնում է, որ ՉԼ–ի 2025/26 մրցաշրջանի առաջին զամբյուղում կլինեն Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», Մյունխենի «Բավարիան», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Ինտերը», «Չելսին», Դորտմունդի «Բորուսիան» և «Բարսելոնան»։

Երկրորդ զամբյուղում կլինեն «Արսենալը», Լևերկուզենի «Բայերը», Մադրիդի «Ատլետիկոն», «Բենֆիկան» (եթե հաղթահարի որակավորումը), «Ատալանտան», «Վիլյառեալը», «Յուվենտուսը», «Այնտրախտը», «Բրյուգեն» (եթե հաղթահարի որակավորումը), «Ռեյնջերսը» (եթե հաղթահարի որակավորումը) և Ուկրաինայի «Շախտյորը» (եթե հաղթահարի որակավորումը)։

Նշվում է, որ «Այաքսը», «Նապոլին», «Մարսելը», «Սպորտինգը», «Օլիմպիակոսը» և «Սլավիան» ամենայն հավանականությամբ կմտնեն երրորդ զամբյուղ։

Չորրորդ զամբյուղում, ամենայն հավանականությամբ, կլինեն «Ատլետիկը», «Սելթիկը», «Մոնակոն» և «Նյուքասլ Յունայթեդը»։

Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին։


Ամենակարդացված