Հոդվածներ

Footmercato. «Բարսելոնան» բանակցություններ է վարել Բուֆոնի հետ
12.05.2021
1576 0

«Բարսելոնան» բանակցություններ է վարել Բուֆոնի հետ:

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:

Ինչպես հաղորդում է Footmercato-ն, կատալոնական ակումբում 43-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Մարկ-Անդրե տեր Շտեգենին փոխարինողի:

Նշվում է, որ կողմերն արդեն հասցրել են բանակցություններ վարել: 

 Ավելի վաղ Բուֆոնը հայտարարել էր, որ պատրաստվում է  հեռանալ «Յուվենթուսից» մրցաշրջանի ավարտին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված