Հոդվածներ

Footmercato. «Ռեալը» մտադիր է պայմանագիր առաջարկել Օրյեին
12.05.2021
1575 0

«Ռեալը» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Oրյեի ծառայությւոններով:

Ինչպես հաղորդում է Footmercato-ն, Մադրիդում կարծում են, որ 28-ամյա ֆուտբոլիստը կարող է բավականին ուժեղացնել թիմի պաշտպանությունը, քանի որ ունակ է հանդես գալ ինչպես եզրերում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, կենտրոնում:

«Արքայական» ակումբում կոտդիվուարցուն դիտարկում են որպես հուսալի փոխարինողի:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Օրյեն անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանն» ու ՊՍԺ-ն:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված