Հոդվածներ

«Ռեալի» պատմության այս օրը. դեկտեմբերի 21
21.12.2022
2389 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել դեկտեմբերի 21-ին:

• 1904

118 տարի առաջ ծնվել է Խոսե Տորեգրոսան, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը, որը թիմում հանդես է եկել 1929-ից 1932 թվականներին: Նա մասնակցել է 58 խաղի, հաղթել Իսպանիայի առաջնությունն ու երեք ռեգիոնալ առաջնություն:

• 1960

62 տարի առաջ Մադրիդի «Ռեալը» տնային մարզադաշտում 4-0 հաշվով ընկերական խաղում հաղթել է Իսպանիայի հավաքականին: Գոլերի հեղինակ են դարձել Պուշկաշը, Դել Սոլը, Դի Ստեֆանոն ու Կանարիոն: 

• 1983

39 տարի առաջ Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական խաղում 12-1 հաշվով հաղթել է Մալթային, իսկ «Ռեալի» ապագա դարպասապահ Պակո Բույոն նշել է նորամուտը:

• 2006

16 տարի առաջ Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Ֆերնանդո Գագոյի տրանսֆերի մասին: Արգենտինացին մադրիդյան ակումբի կազմում մասնակցեց 121 խաղի ու խփեց 1 գոլ: Նա երկու անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը:

• 2008

14 տարի առաջ Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Լասանա Դիարայի տրանսֆերի մասին: Ֆրանսիացին «Ռեալի» կազմում մասնակցեց 117 խաղի և խփեց 1 գոլ: Նա դարձավ Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր:


Ամենակարդացված