Հոդվածներ

Ֆերլան Մենդին նույնպես վնասվածք է ստացել
09.05.2021
1670 0

«Սևիլիայի» դեմ խաղից առաջ «Արքայական» ակումբի համար վատ նորությունները շարունակվում են։.

Այս անգամ «Ռեալի» կազմում վնասվածք է ստացել Ֆերլան Մենդին։ Վերջինս նույնպես չի կարողանա մասնակցել այսօր կայանալիք խաղին։

Մինչ այդ վնասվածքներ էին ստացել Ռաֆայել Վարանը, Սերխիո Ռամոսը, Լուկաս Վասկեսը և Դանի Կարվախալը։

Զինեդին Զիդանը նրանց փոխարեն հայտացուցակում ընդգրկել է «Կաստիլիայի» երկու ֆուտբոլիստների՝ Միգել Գուտիհերեսին և Անտոնիո Բլանկոյին։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված