• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսելոնան» «Ատլետիկոյի» հետ կխաղա այն նույն մարզաշապիկով, որով հանդես էր եկել «Էլ Կլասիկոյին»

Հոդվածներ

«Բարսելոնան» «Ատլետիկոյի» հետ կխաղա այն նույն մարզաշապիկով, որով հանդես էր եկել «Էլ Կլասիկոյին»
04.05.2021
2206 0

Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» կմրցի «Ատլետիկոյի» հետ:

Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, տանտերերը այդ խաղին հանդես կգան այն նույն մարզաշապիկով, որով խաղացել էին «Ռեալի» դեմ (1:2):

Հատկանշական է, որ կատալոնական ակումբը չէր պլանավորել ևս մեկ անգամ օգտագործել այդ մարզաշապիկը, սակայն, հաշվի առնելով բազմաթիվ երկրպագուների խնդրանքը՝ այդպիսի որոշում է կայացվել: 

Հիշեցնենք, որ մարզաշապիկը խորհուրդը կապված է Կատալոնիայի դրոշի հետ: 

«Բարսելոնա» - «Ատլետիկո» հանդիպումը կայանալու է մայիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին:

Fanat, Realmadrid.am

    


Ամենակարդացված