Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Տիրոլի» դեմ հաղթական խաղը
13.08.2025
769 0

Ընկերական խաղում «Ռեալ Մադրիդը» 4։0 հաշվով ջախջախեց «Տիրոլին»։

Կարերաս․ «Ինձ համար մեծ պատիվ է կրկին կրել «Ռեալի» մարզաշապիկը։ Թիմում ես ինձ շատ հարմարավետ եմ զգում, ինձ շատ լավ են ընդունել։ Այս պահին խնդիրներ չունեմ, ուստի պետք է շարունակենք քրտնաջան աշխատել։

Կարևոր չէ՝ սա խաղը ընկերական էր, թե ոչ, մեզ համար դա կարևոր հանդիպում էր։ Պետք է շարունակենք պատրաստվել մրցաշրջանին։ Միշտ կարևոր է հաղթելը և առաջադիմելը։ Մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ ենք ուզում։

Մբապե՞ն, այս մակարդակի ֆուտբոլիստների հետ խաղալը շատ ավելի հաճելի է։ Վինիսիուսի հետ՝ ձախ եզրում, Հաուսենի հետ՝ պաշտպանությունում... Ես շատ երջանիկ եմ»։

Ալաբա․ «Ինչ զգացողություն է խաղալը սեփական հայրենիքու՞մ։ Ես շատ երջանիկ եմ, կարծում եմ՝ այսօրվա խաղի մթնոլորտը հիանալի էր։

Հիմա ես շատ ավելի լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեմ, գրեթե 100% պատրաստ եմ։ Աշնանային արձակուրդի ընթացքում ես շատ քրտնաջան եմ մարզվել։

Խաղալու փորձը միջին գծում՝ պաշտպանության փոխարեն, լրիվ այլ է։ Նախկինում ես այս դիրքում հանդես եմ եկել, ուստի այն ինձ քիչ թե շատ ծանոթ է»։

Միլիտաո․ «Մեզ մոտ ամեն ինչ հիանալի է, դաշտում ավելի ու ավելի համերաշխ ենք գործում։ Ալոնսոն պահանջում է, որ մենք աշխատենք ավելի մեծ նվիրումով։ Ամեն խաղում ավելի լավ ենք հանդես գալու։ Նախամրցաշրջանը հեշտ չէր մեզ համար, բայց մենք պատրաստ ենք Լա Լիգային։ Լավ մարզավիճակում ենք, վստահ ենք մեր ուժերին և կենտրոնացած։ Մրցաշրջանը երկար է լինելու։

Իմ գո՞լը։ Դա շատ լավ հարված էր, բայց չէի կարծում, որ գնդակը կհատի դարպասը (ժպտում է)։ Շատ ուրախ եմ, որ վերադարձա կազմ։ Սա լավագույն պահն է։ Խաչաձև կապանների պատռվածքից ապաքինվելը երկար տևեց, բայց հիմա նորից ամեն ինչ կանեմ խաղադաշտում»։

Պիտարչ․ «Ինձ համար մեծ պատիվ է աշխարհի լավագույն ակումբում նորամուտը նշելը։ Այստեղ ավել բան ասելու չկա, ես շատ ուրախ եմ, որ իրականություն դարձրի իմ մանկության երազանքը։

Ալոնսոն մեզ՝ երիտասարդներիս ասաց, որ վայելենք խաղը։ Նա մեր մանկության լեգենդն է, և նրա ղեկավարությամբ աշխատելը հիանալի է»։

Ռ. Մարտին․ «Ռեալ Մադրիդի» կազմում նորամուտն ինձ համար երազի պես էր։ Դաշտում չէի կարողանում հավատալ, որ դա իրական է։ Ես փորձում եմ յուրաքանչյուր գնդակի համար պայքարել այնպես, կարծես այն վերջինն է»։


Ամենակարդացված