Հոդվածներ

Իսկոն մերժել է «Սևիլիային»
28.11.2020
1402 0

Diario AS-ի փոխանցմամբ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկո Ալարկոնը մերժել է «Սևիլիայի» առաջարկը։ Անդալուզյան ակումբը ցանկություն ունի հունվարին վարձակալության հիմունքներով ձեռք բերել Իսկոյի տրանսֆերը։ 

«Սևիլիայի» մերժելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ֆուտբոլիստը չի ցանկանում գնալ աշխատավարձի կրճատման և նախընտրում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ կստանա այնքան աշխատավարձ, որքան ստանում է «Ռեալում»։ 

Իսկոն «Ռեալում» է 2013 թվականից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, սակայն իսպանացին ցանկություն է հայտնել հեռանալ թիմից։ «Ռեալի» կազմում Իսկոն նվաճել է 16 տիտղոս։

Այս մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 7 հանդիպման և դրանցից միայն երեքում է հայտնվել մեկնարկային կազմում՝ ընդհանու առմամբ խաղադաշտում անցկացնելով 285 րոպե։ Այդ ընթացքում Իսկոյին չի հաջողվել առանձնանալ օգտակար գործողությամբ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված